Ագրիչայ գետը թաղված է աղբի մեջ: Գետի մակերեսին ամենուրեք կարելի է տեսնել պոլիէթիլենային տոպրակներ, գոմաղբ, պլաստիկ և ապակե շշեր, կարտոֆիլ, պարկեր: Բացի այդ գետի ափին գտնվող ծառերը ջարդվել և ընկել են ջրի մեջ, որի արդյունքում ցեխը կուտակվել է շրջակայքում:
Ապրիլի 14-ին Նինոծմինդա քաղաքի Կոմունալ ծառայությունը իրականացրեց գետի մաքրման աշխատանքներ:
Կոմունալ ծառայության աշխատակից Սուրեն Մնացականյանի խոսքով, իրականացվում են գետի մաքրման աշխատանքներ, կտրվում են ծառերի չյուղերը, որոնք խանգարում են գետի բնականոն հոսքին:
«Առիթից օգտվելով ցանկանում եմ դիմել բնակչությանը, որպեսզի աղբը գետի մեջ չլցնեն, փոխարենը լցնեն մոտակայքում առկա աղբամանների մեջ»,-նշում էՍուրեն Մնացականյանը:
Չնայած մաքրության պահպանման հնչող կոչերին՝ բնակիչները ցավոք անխնա կերպով շարունակում են աղտոտել շրջակայքը: