Արտակարգ իրավիճակ եւ նոր խնդիրներ / Ղաուրման ԱԻ -ի պայմաններում

Արտակարգ իրավիճակ եւ նոր խնդիրներ / Ղաուրման ԱԻ -ի պայմաններում

Ապրիլի 15 -ին այցելեցինք Նինոծմինդայի շրջանի գյուղ Ղաուրմա, պարզելու համար, թե տնտեսապես ինչքանով է ազդել կարանտինային պայմանները բանակչության վրա:

Բնակիչներից մեկի խոսքով. «Աշխատանք չկա, մարդիկ չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի, ոչ մի շարժ չկա, հետո ինչպես ենք ապրելու` չգիտենք: Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը պիտի վճարեր 200 խ/մ գազի եւ 200 կվ լույսի համար, բայց դա էլ չարեցին, օրինակ, եթե ես օգտագործել եմ 201 կվ լույս, ապա ամբողջ գումարը վճարելու եմ ինքս, իսկ թե որն է պետության օգնությունը այս պարագայում մենք չենք հասկանում»:

Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. « Բոլորս անգործ ենք մնացել, կան այնպիսի ընտանիքներ ովքեր ընդհանրապես հնարավորություն չունեն, գոնե միայնակներին մի փոքր ուշադրություն դարձնեն: Գյուղում զբաղվում ենք անասնապահությամբ եւ կամաց- կամաց սկսել ենք ցանքսը, չնայած որ կարանտինը ինչպես հասկացանք երկարելու է մինչեւ մայիս ամսվա կեսերը»:

Մանրամասները լսեք ձայնագրությունում.