Երկարաժամկետ հեռավար ուսուցումը դառնում է վտանգավոր իր անկառավարելիությամբ ու վարժեցնում հեշտասիրության։
Աշակերտների և ուսուցիչների մեջ սկսում է գոյանալ անդունդ` շփման ու խրատադասիարակչական պակասի շնորհիվ։
Բողոքներ են հնչեցվում, որ իբր երեխաները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի կամ հեռախոսների դիմաց, մինչդեռ այդ նույն երեխաները շտապում էին դասերը արագ վերջացնել, որ մուտք գործեին համացանց, նրանք միևնույն է կապված էին համացանցին, տարբերությամբ նրա, որ հիմա դա անում են պարտադրված ու իրենց հետաքրքրասիրության սահմաններից դուրս, դասերի վերաբերյալ։
Հեռավար ուսուցումը չունի լավ կողմեր, բացի նրանից , որ ստիպված ենք ու պահում ենք կապ և չնչին գիտելիքի բազա տրամադրում, քանզի ոչ բոլոր աշակերտներն են ընդունում մեր հրահանգները ու օգտվում նշված տեղեկատու աղբյուրներից։
Կա լուր, որ հեռավար ուսուցման դեմ բողոքողների պատճառով պիտի կրճատվեն դասերի քանակն ու ժամանակը, դա միմիայն ի վնաս աշակերտի է լինելու, քանզի հեռավար ուսուցման դասերից բողոքող աշակերտի միակ դրդապատճառը այն է, որ իրեն քիչ ժամանակ է մնում իր հաճույքին զբաղվելու տարբեր սոցկայքերում։ Չէ որ ստացիոնար դասավանդման ժամանակ ավելի շատ էին ծանրաբեռնված, պատասխանատվությունը ավելի շատ էր, հիմա իրենք սովորեցին պառկած տեղերից, ծուլորեն միանալու դասին ու երբեմն մնալ քնկատ ու անտեղյակ (սա վերաբերվում է մեծամասնություն կազմող, թույլ ու ծույլ աշակերտներին, հենց նրանց ծնողներն են, որ հիմականում ու մշտապես բողոքում են ամեն ինչից, հիմա էլ դասերի ժամերից ու ժամանակից)։
Հեռավար ուսուցումը ավելի շատ բթացնում է, քան վարժեցնում, քանզի առցանց դասերի ժամանակ մշտապես նույն ձևաչափի մեջ ես մնում ու նույն գործողություններն ես կատարում։ Սա մեզ միայն կտա ինտերակցիա, այսինքն՝ եթե հետագայում հայտնվենք նման իրավիճակում, մենք անմիջապես կկողմնորոշվենք թե ինչպես ինտերնետ կապի միջոցով կազմակերպենք ժամանակավոր առցանց դասեր։ Հանձնարարությունների տեսակներն ու աղբյուրները և այսօրվա բյուր թերություններից ելնելով, կձևավորենք նոր փորձի կիրառում, որպեսզի լրացնենք այսօրվա բացթողումները։
Իսկ ինչ վրաբերվում է դպրոցի բնականոն աշխատանքի առավելություններին, այնտեղ ունենք փորձի կիրառում, ունենք մոտիվացիաների բյուր բազա ու խթաններ, ինչպիսիք են յուրաքանչյուր երեխայի դիտարկում ու յուրաքանչյուրին անհատապես վերաբերվելու, աջակցելու, խրախուսելու, զարգացնելու մոտիվացիա՝ նախապես կազմակերպված միջավայրում (սենյակ, տարածք, կոնկրետ համապատասխան վայր) որտեղ տեղակայված են արդյունքին հասնլու համար համապատասխան նյութեր, առարկաներ, դիտակտիկ նյութեր որոնցով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, որը կդառնա սեփական փորձի ձեռքբերման հնարավորություն։ Առցանց ուսուցման պրոցեսը աշակերտին ու ուսուցչին դարձնում է հարևաններ, ումից չեն ազդվում, չեն նեղվում, կարող են հենվել, պառկած դիրքով մասնակցել դասին, ականջակալները դրած շարունակել ննջել և այլն։
Եթե հնարավոր է, ըստ վիրուսազերծ գոտիների համեմատական սանդղակի, լավ կլինի սկսեն բացվել ուսումնկան բոլոր հաստատությունները։ Մեր դպրոցի ու մյուս բոլոր աշակերտները կարոտում են իրենց դպրոցին, դասերին, իրենց վազող մանկությանն ու բնականոն կյանքին,
հատկապես երբ գարունը արդեն մտել է մեր պնչները ու բուրում է ձնծաղկի բույրով…։ Ու՞ր ես դպրոց…ուզում եմ գիրկդ գալ։
Առաջի անգամ է, որ յուրաքանչյուր աշակերտ երազում է փողոցով քայլելով դպրոց հասնելու մասին։ Տարօրինակ ու կենսապահանջ երազանք։
Նյութը ամբողջությամբ տրամադրեց Եֆրեմովկայի հանրային դպրոցի ուսուցչուհի Նազելի Նաիրին։