Կառավարության կողմից սուբսիդիաների տրամադրումը կիրականացվի Սուրբ Զատկից հետո

Կառավարության կողմից  սուբսիդիաների տրամադրումը կիրականացվի Սուրբ Զատկից հետո

Ինչպես հայտնի է, կառավարությունը վճարելու է մինչև 200 խորանարդ մետր գազ սպառող քաղաքացիների գազի ծախսերը ամբողջությամբ, բայց մինչ այժմ Էկոնոմիկայի նախարարությունից գումարային փոխանցում տեղի չի ունեցել գազամատակարարող ընկերությանը: Այս մասին տեղեկացանք SJGC ընկերությունից:

Գազամատակարարող ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի խոսքով, գազամատակարարող ընկերությունը ուղարկել է մինչև 200 խորանարդ մետր գազ սպառած 6836 բաժանորդի անուններով ցուցակ, սակայն գումարային փոխանցում դեռևս չի կատարվել:

Մենք կապվեցինք Էկոնոմիկայի նախարարության ադմինիստրացիայի ղեկավար Նինո Մուրջիկնելիի հետ, ով մեզ պատասխանեց, որ շրջանների բնակիչների կողմից սպառած գազի դիմաց սուբսիդիաները պետք է փոխանցվեին այսօրվանից սկսած, բայց քանի որ առաջիկայում Սուրբ Զատկի ոչ աշխատանքային օրերն են, փոխանցումներն իրականացվելու են մյուս շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ կոմունալ վճարումներ իրականացնելու վերջին օրն է համարվում ամեն ամսվա 18-ը: