Ապրիլի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սուրբ Զատկի տոնը, որի հետ կապված Վրաստանում հեռավար ուսուցումը 4 օրով կդադարեցվի: Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ըստ նախարարության, ինչպես դպրոցներում էր հանգստի օր Զատկի նախորդ ուրբաթ օրը՝ Ավագ ուրբաթը և Զատկին հաջորդող երկուշաբթին՝ Մեռելոցը, այնպես էլ հեռավար ուսուցման ժամանակ հանգստի օրեր կլինի: Հետևաբար՝ շաբաթ և կիրակի օրերը ներառյալ, 4 օր հեռավար ուսուցում չի լինի:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հաղորդմամբ՝ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի մինչև մայիսի 10-ը, ինչը նշանակում է, որ դպրոցներում կրթական գործընթացը կհետաձգվի առնվազն մինչև այդ։
aliq.ge