Սկսվել են գարնանային վարուցանքի աշխատանքները /տեսանյութ/

Սկսվել են գարնանային վարուցանքի աշխատանքները /տեսանյութ/

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմեռը խստաշունչ չէր, գարունը համամատաբար շուտ եկավ, ինչը նպաստել է, որ արդեն մի շաբաթ է սկսվել է հացահատիկային կուլտուրաներից հիմնականում գարու ցանքը:

Ամեն բնակիչ վարուցանքը կատարում է իր հնարավորությունների սահմաններում, նրանցից ոմանք ձեռքով, իսկ ոմանք էլ՝ տրակտորով: Մարդիկ շտապում են, որպեսզի անձրևները չխանգարեն ցանքի աշխատանքներին: Շատերը ցանում են հեկտարների հասնող ցանքատարածություններ:

Շատերի համար հացահատիկի մշակումը հանդիսանում է եկամտի աղբյուր, իսկ ոմանք էլ ցանում են ընդամենը մի քանի ար տարածք:

Տրակտորով ցանք կատարելու համար բնակիչները 1 հեկտարի համար վճարում են 100 լարի գումար, իսկ 1 հեկտար հողատարածքը հերկելու համար վճարում են 200 լարի:

Գոնդուրայի բնակչի խոսքով, սկսվել է ցանքը, որի համար միջոցներ են պետք: Գյուղացիները դեռևս չեն կարողանում վաճառել խոզերը ստեղծված իրավիճակի պատճառով:



Opinion, pooling and voting