Ապրիլի 16-ին Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան Նինոծմինդայում անցկացրել է բարեգործական ակցիա կապված կորոնավիրուսային համաճարակի հետ: Ակցիայի շրջանակներում մունիցիպալիտետի ֆուտբոլի 5 վետերանի տրամադրվել է սննդամթերք:
Նշված 5 վետերաններն են Մաքսիմ Մզիկյանը, Վոլոդյա Բդոյանը, Կառլեն Ղարսլյանը, Արտավազդ Կարապետյանը և Յուրա Ղարսլյանը:
Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գելա Մաինսուրաձեն, փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանը, քաղաքապետարանի սպորտի բաժնի աշխատակից Վալերի Բրոյանը միասին այցելել են ֆուտբոլի վետերաններին և նրանց հանձնել սննդամթերքի արկղերը:
Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գելա ՄաինսուրաձեԻ խոսքով, ակցիայի նպատակն էր կորոնավիրուսային համաճարակի պայմաններում և Սուրբ Զատկի տոնի օրերին մի փոքր ուրախացնել ֆուտբոլի վետերաններին:
Նշենք, որ Սամցխե-Ջավախեթիում սննդամթերք է տրամադրվել 41 ֆուտբոլի վետերանի: