Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է, հայտնում է gazeta.ru-ի թբիլիսյան թղթակիցը։
2013-ին նախագահի պաշտոնը ստանձնած Մարգվելաշվիլին ամուսնացել է իր ընկերուհի Մաքա Չիչուայի հետ: Նրանք ապրում էին քաղաքացիական ամուսինների կարգավիճակով: Վրաստանի նոր առաջին տիկինը տեղեկությունը հաստատել է:
45-ամյա նախագահի ու նրա ընկերուհու պսակադրությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Դուշեթի քաղաքում, որտեղ Մարգվելաշվիլին ամառանոց ունի: Չիչուան դիմահարդար է եղել հեռուստատեսությունում, հանդես է եկել նաև որպես երգչուհի:
Մարգվելաշվիլին առաջին ամուսնությունից մեծ դուստր ունի։