Չիքովանիի խոսքով, սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարող մեքենաներին:

«Ընդգծում եմ, որ սննդամթերքի խանութները, դեղատները և այլ օբյեկտները, որոնք մինչ այժմ աշխատում էին, կշարունակեն աշխատանքը, շարունակում են աշխատանքը նաև առաքման ծառայությունները»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:

Բացի այդ, վաղվանից, Վրաստանում պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը փակ տարածքում:

Չիքովանիի խոսքով, այս պահանջի պատասխանատվությունը կրողը իրավաբանական անձինք են:

Իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանվել է 15 հազար լարիով: