Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կառավարության աշխատակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 ԱՄՆ դոլար):
«Եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր հատված, կրոնական կազմակերպություն, քաղաքացիական կազմակերպություն, մենք բոլորս չպահպանենք օրենքը և արտակարգ դրության պայմաններում կիրառված սահմանափակումները, ապա դա կհանգեցնի երկրում համաճարակի կտրուկ սրմանը, մենք ստիպված կլինենք ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, ինչը նշանակում է կարանտին ամբողջ երկրի տարածքում», — ասել է Չիքովանին:
Նա կոչ է արել ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն, հոգ տանել սեփական, ինչպես նաև մյուսների առողջության մասին և մնալ տանը:
Բացի այդ, Չիքովանին հիշեցրել է նաև, որ վաղվանից փակվելու են նաև գերեզմանատները:
aliq.ge