Վրաստանում 57 մարդ գտնվում է վերահսկողության տակ` «Էբոլա» տենդի բացահայտման համար

Վրաստանում 57 մարդ գտնվում է վերահսկողության տակ` «Էբոլա» տենդի բացահայտման համար

Վրաստանում «Էբոլա» տենդի բացահայտման համար հսկողության տակ է գտնվում 57 մարդ, ովքեր շուրջ մեկ ամիս առաջ են ժամանել Վրաստան: Այս մասին Новости-Грузия գործակալությանը հայտնել է Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի փոխղեկավար Պատա Իմնաձեն:

Վերջերս Վրաստանում վերահսկողության տակ է գտնվել 62 մարդ, այդ թվում՝ Վրաստանի մեկ քաղաքացի: Ինկուբացիոն շրջանի ավարտին (21 օր) նրանցից 5-ի մոտ «Էբոլա» վիրուս չի հայտնաբերվել:

«Ներկա պահին հսկողության տակ են գտնվում 57 մարդ, ովքեր հիմնականում ուսանողներ են Նիգերիայից: 170 մլն բնակչություն ունեցող Նիգերիայում «Էբոլա» վիրուսի միայն 22 դեպք է գրանցվել», – ասել է Իմնաձեն: Նրա խոսքով` ներկա պահին Վրաստանում վիրուսով տառապող հիվանդ չկա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն` Արևմտյան Աֆրիկայում «Էբոլա» տենդից մահացած մարդկանց թիվը հասել է 2296-ի: Հիվանդությամբ տառապում է 4293 մարդ: Ինչպես նշում են մասնագետները` սա պատմության մեջ վիրուսի ամենամասշտաբային բռնկումն է:

Թերթ.am



Opinion, pooling and voting