
Նախօրեին՝ զատկական կիրակի օրը, երեկոյան, հրազենի կրակոցից պատահաբար միջին տարիքի կին է մահացել:
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում: Կինն իր բնակարանում հեռուստացույց դիտելիս է եղել, երբ փամփուշտն անցել է ապակե պատուհանով ու վիրավորել նրան գլխի հատվածում, կինը մահացել է տեղում:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անզգուշության հետևանքով սպանություն գործած քաղաքացուն: Վերջինս ոստիկան է, բնակվում է սպանված կնոջ դիմացի շենքում, Զատիկը նշելիս ալկոհոլի ազդեցության տակ որոշել է մի քանի անգամ կրակել պատշգամբից:1tv.ge