Ե՞րբ կավարտվի մեքենաների տեղաշարժի արգելքը

Ե՞րբ կավարտվի մեքենաների տեղաշարժի արգելքը

Շատերը կասկածում են՝ մեքենաների տեղաշարժի արգելքն ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը, թե մինչև ապրիլի 22-ը: Վրաստանի կառավարության թեժ գծից պարզաբանում են, որ արգելքը ավարտվում է պարետային ժամի ավարտի հետ միասին՝ ապրիլի 22-ին, այսինքն՝ ապրիլի 22-ի ժամը 06:00-ից հետո:

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, ամբողջ Վրաստանում՝ կորոնավիրուսների զանգվածային տարածումը կանխելու համար, արգելվել էր մարդատար մեքենաների տեղաշարժը: Սա Վրաստանում արտակարգ դրության ևս մեկ խստացում էր:

Շատերը կասկածում են՝ արգելքը կավարտվի ապրիլի 21-ին թե՞ 22-ին:

Կառավարության համատեղ թեժ գծի օպերատորը նշեց, որ արգելքը կհանվի ապրիլի 22-ին՝ պարետային ժամի ավարտին: