Այսօր, ապրիլի 20-ի առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի բնակիչները նկատել են, որ փակ տներից մեկում գողություն է կատարվել։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում:

«Այդ տունը իմ հորեղբորն է, նրանք 10 տարի առաջ գնացել են Ռուսաստան, տանը ոչ մեկ չէր ապրում, ես տունը օգտագործում էի՝ կարտոֆիլ էի լցնում, սակայն հիմա արդեն վաճառվել է։ Այսօր առավոտյան ժամը 11:00-ի կողմերն էր, կնոջս հետ գնացինք և նկատեցինք, որ դուռը լավ փակված չէ, մտանք ներս և տեսանք», – պատմում է Խուլգումո գյուղի բնակիչ Վիկտոր Մուրադյանը։

Վիկտորը ծիծաղելով թվարկում այն իրերը, որոնք գողացել են։

«Պլաստմասե դույլ, երկու հատ այլումինե թաս, երկու հատ 40 լիտրանոց այլումինե կաթսա, մուրճ, ուրագ ու սղոց» – նշում է նա։

Ըստ Վիկտորի գողերը մտել են դռնից, քանի որ ինքը դուռը տեսել է կիսափակ վիճակում։ Նա ոչ մեկին չի կասկածում։

Փաստի առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել Վրսատանի Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածով: Ընթանում է հետաքննություն:jnews.ge