Բորջոմիում բնակելի տուն է վառվել

Բորջոմիում բնակելի տուն է վառվել

Բորջոմի մունիցիպալիտետի գյուղ Ցեմում բնակելի տուն է վառվել: Հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներին դժվարությամբ է հաջողվել մարել կրակը: Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից   ասում են, որ դեպքի վայրում աշխատում էր 3 փրկարարական ջոկատ:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Բնակիչները ժամանակին հասցրել են լքել տան տարածքը:

Ինչ վերաբերվում է վնասին – կպարզվի միայն նրանից հետո, երբ այրված տարածքն ու կենցաղային իրերը կգրանցեն:

Հրդեհի առաջացման պատճառը կպարզվի հետաքննության արդյունքում: tv9news.ge