Մամզարա գյուղի մինի մարզադաշտի ցանկապատի մի մասը շարքից դուրս է եկել:
Մինի մարզադաշտը կառուցվել էր 2015թ., որի համար մունիցիպալ բյուջեից հատկացվել էր 15 հազար լարի գումար:
Հավելենք նաև, որ 2016թ-ին, երբ ցանկապատի մի մասը շարքից դուրս էր եկել, այն ամրացվել էր երկաթյա սյուներով: Այժմ՝ 4 տարի անց քանդվել է հանդիպակաց կողմի ցանկապատը:
Խնդրի առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանից տեղեկացանք, որ դեռևս ցանկապատի վերականգնման ուղղությամբ քայլեր չեն նախատեսվել: