Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության Իսանի-Սամգորի բաժնի ծառայողների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալվել է 1976 թվականին ծնված Կ.Մ.-ն՝ ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
«Քննությունը պարզել է, որ ձերբակալված տղամարդը իր անչափահաս որդու ներկայությամբ ֆիզիկապես ճնշել է իր կնոջը ՝ Ռ.Կ.-ին», – ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, որը ընթադրում է անչափահասի ներկայությամբ ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն:1tv.ge