Կայացել է Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի տանող ճանապարհի երկրորդ հատվածի ասֆալտապատման մրցույթը

Կայացել է  Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի տանող ճանապարհի երկրորդ հատվածի  ասֆալտապատման  մրցույթը

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները շարունակելու համար:

Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 3 390 մետր ճանապարհահատված, որի համար հատկացվել է 1,455,714 լարի գումար: Մրցույթը շահել է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը 1, 295,295 լարիի դիմաց:

Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի տանող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 5690 մետր: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել ասֆալտապատման բոլոր աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2 300 մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթը ևս շահել էր ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը, որի համար հատկացվել էր 1,111,887 լարի: