Վրաստանում մեքենաների երթևեկության վերաբերյալ սահմանափակումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ, այսինքն սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 27-ը: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Չիքովանիի խոսքով, ինչպես նախորդ օրերին, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նույնպես կգործեն բացառություններ:
Վարչապետի խորհրդականը նշեց նաև, որ ապրիլի 27-ից որոշ սահմանափակումներ կվերացվեն՝ այդ թվում տեղաշարժին վերաբերող:aliq.ge