Շրջաններում երթևեկությունը որոշակի ժամերի կթույլատրվի

Շրջաններում երթևեկությունը որոշակի ժամերի կթույլատրվի

Թեև Վրաստանի կառավարության որոշման համաձայն երկրում մեքենաների տեղաշարժի սահմանափակումը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը, այնուամենայնիվ, Վրաստանի շրջաններում տրանսպորտային միջոցների տեղաշարժի որոշակի փոփոխություն կա:

«Վրաստանի բոլոր շրջանների ֆերմերներին (փոքր, միջին, մեծ) կթույլատրվի առավոտյան 06:00-08:00-ն և 18:00-19:00-ն իրականացնել տեղաշարժ», — այս մասին հայտարարել է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Նինո Զամբախիձեն՝ հավելելով, որ Թբիլիսիի արվարձաններում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար տեղաշարժի թույլտվությունը պետք է ստանալ 144 թեժ գծի միջոցով:

Հիշեցնենք՝ վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին հայտարարել էր, որ մեքենաների տեղաշարժի արգելքը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:

«Սա չի վերաբերում բժշկական, առաքման ծառայությունների, ինչպես նաև տնտեսական գործունեություն իրականացնողներին, — ասել է Չիքովանին:

aliq.ge