Կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 2000 լարիով՝ 3000 լարիի փոխարեն: Փոփոխությունը ներառված է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում:
Ըստ օրենքի նախագծի, կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված տուգանքը սահմանվում է 10 հազար լարի՝ 15 հազար լարիի փոխարեն: Նշված օրենսդրական փոփոխության մասին Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում խոսել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին: Օրենսդրական այս փոփոխությունը, հաստատման դեպքում, ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսի 2-ից:
Հիշեցնենք, որ նախագահի կողմից տրված հրամանագրի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար տուգանվում են 3000 լարիով (1000 ԱՄՆ դոլար), իսկ իրավաբանական անձանց տուգանքը 15 հազար լարի է (5000 ԱՄՆ դոլար):aliq.ge