Խորհրդարանն այսօր քվեարկելու է արտակարգ դրությունը երկարաձգելու օգտին

Խորհրդարանն այսօր քվեարկելու է արտակարգ դրությունը երկարաձգելու օգտին

Այսօր Վրաստանի խորհրդարանում տեղի կունենա երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման քվեարկությունը: Նիստը նախատեսված է ժամը 12:00-ին: Հայտնի չէ, արդյո՞ք ընդդիմությունը կողմ կքվեարկի երկրում արտակարգ դրությունը շարունակելու որոշմանը:

Ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է մինչև որոշման ընդունումը հակաճգնաժամային պլան և հաշվետվություն ներկայացնել մինչև այդ իրականացվող աշխատանքների: Ըստ նրանց հայտարարության, այսուհետ չեն աջակցելու արտակարգ դրության երկարաձգմանն՝ առանց պայմանների:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագրի համաձայն՝ երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 22-ը ներառյալ:

Այդ ժամանակահատվածում կշարունակվեն նաև այն սահմանափակումները, որոնք ընդունվել են այս ընթացքում:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի հրամանագիրը պետք է հաստատի խորհրդարանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ: