Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Կորոնավիրուսային համավարակի պատճառով այս տարի տեղի չի ունենա ոչ մի միջոցառում՝ այդ թվում նաև ավանդական ջահերով երթը: Փոխարենը բոլոր բնակիչները կարող են ապրիլի 24-ի երեկոյան ժամը 21:00-ին իրենց տների պատուհաններին մոմ վառել: Նինոծմինդայի ղեկավարությունը փոքր կազմով կայցելի Մշակույթի կենտրոնի բակում տեղակայված հուշարձան և ծաղիկներ կխոնարհի անմեղ զոհերի հիշատակին:
Ամեն տարի այս օրը Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվում էր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ, որին ներկա էին լինում Նինոծմինդայի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պատարագից հետո ծաղիկներ էին խոնարհում Մշակույթի կենտրոնի բակում Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:
Մանրամասներ է հայտնում Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը.