
Կորոնավիրուսային համավարակի հետևանքները մեղմացնելու նպատակով Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում են բարեգործական ակցիաները:
Այս անգամ բարեգործական նախաձեռնությամբ հանդես է եկել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը: Սակրեբուլոյի նախագահը իր հոր՝ Սեյրան Կյուրեղյանի 70-ամյա հոբելյանի առթիվ խորհրդանշական 70 պարկ ալյուր է նվիրաբերելու մունիցիպալիտետի կարիքավոր 70 ընտանիքի:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բնակիչներին առաջինը օգնելու նախաձեռնությամբ հանդես եկավ Արամ Սանոսյանը, ով քաղաքը ախտահանելու նպատակով տրամադրեց քլորի և սպիրտի ախտահանիչ խառնուրդ, իսկ հետո բարեգործական նախաձեռնությամբ հանդես եկավ Սլավիկ Աղջոյանը, ով Մեծ Արագյալի բոլոր ընտանիքներին նվիրաբերեց մեկական պարկ ալյուր:
՛՛Ուզում եմ կոչ անել այն անձանց, ովքեր ունեն հնարավորություն, թող օգնեն կարիքավոր մարդկանց՛՛,-իր խոսքում նշեց քաղաքապետը:
Մանրամասները լսեք նյութում.