Համաձայն համակարգող խորհրդի որոշման, գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար քաղաքացիները, որոշ ժամանակաշրջանում, հնարավորություն կունենան մեքենայով տեղափոխվել:
Այդ մասին համակարգման խորհրդի նիստից հետո հայտարարել է Վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին:
«Որոշում է կայացվել, որպեսզի մեր համաքաղաքացիների համար չառաջանա խնդիր գյուղատնտեսական արտադրանքի առումով, հնարավորություն տանք առավոտյան գնան իրենգ աշխատանքի և երեկոյան վերադառնան: Այս սահմանափակումն այսպիսին է՝ նրանք կկարողանան առավոտյան 06: 00-ից մինչ 08: 00-ը գնալ համապատասխան վայր և երեկոյան 18: 00-ից մինչ 19: 00-ը վերադառնալ տուն: Սա նշանակում է տեղափոխել մեքենաներով», – ասաց Չիքովանին:
Նա նշեց, որ այս որոշման իրականացումը և համապատասխան թույլտվությունները կտրամադրվեն մարպետարանները և տարածաշրջանային համակարգման կենտրոնները: