Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով քաղաքացիների դիմումների ավելացման հետ կապված, Սամցխե-Ջավախեթիի նահանգի վարչությունում և շրջանի 6 մունիցիպալիտետներում գործում են թեժ գծի լրացուցիչ համարներ։
Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի շրջաններում, որտեղ բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հնարավոր է օրվա ընթացքում 3 ժամ մեքենա վարելու թույլտվություն ստանալ: Քաղաքացիները տեղաշարժվելու թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն համապատասխան մունիցիպալիտետի քաղաքապետարանին:
Այսպիսով, արտակարգ դրության հետ կապված հարցերի դեպքում Սամցխե-Ջավախեթիի շրջանի քաղաքացիները կարող են դիմել հետևյալ թեժ գծերով.