Ժդանովական գյուղի 67-ամյա բնակչուհի Նինո Շվանիձեն, ով առողջական խնդիրներ ունի, օգնության կոչով դիմել է Նինոծմինդայի քաղաքապետարան՝ խնդրելով դեղորայք ձեռք բերել:
Նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի պատճառով թոշակառու և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց խորհուրդ է տրվում մնալ տանը: Ստեղծված իրավիճակում հատկապես բարդացել է միայնակ տարեցների կյանքը, ովքեր ուշադրության և օգնության կարիք ունեն:
Նինո Շվանիձեն զանգահարել էր NOR ռադիոկայանի տաղավար, որպեսզի իր երախտագիտության խոսքը հայտներ քաղաքապետարանին ցուցաբերած օգնության համար:
Նինո Շվանիձեն ունի շաքարային դիաբետ և զարկերակային ճնշում: Նա պատմեց, որ զանգահարել է Արտավազդ Տոնոյանին և խնդրել օգնել դեղորայքով, իսկ վերջինս էլ սեփական միջոցներով օգնել էր կնոջը:
Այս օրերին տրանսպորտային փոխադրամիջոցների երթևեկության սահմանափակման դժվարին պայմաններում տարեց կինը չի կարողանում դեղորայք և սև հաց ձեռք բերել: Վրաստանի տարածքում գործում է կուրիերի ծառայություն, որը մեծապես օգնում է միայնակ մարդկանց: Հուսանք Նինոծմինդայում այդ ծառայությունը ևս կգործի առաջիկայում:
Մանրամասները լսեք նյութում.