Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը գոհ է Ուելսում կայացած Դաշինքի գագաթաժողովի արդյունքներից, տեղեկացնում է Грузия online կայքը:
Ապաթուրայի խոսքով՝ Դաշինքի անդամները վիճել են եզրափակիչ փաստաթղթի շուրջ, սակայն միասնական են եղել Վրաստանի հարցում:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները միասնական են, քանի որ նրանք կիսում են տեսակետը, որ Վրաստանը պետք է դառնա կառույցի անդամ, և նա անպայման կհասնի իր նպատակներին: Սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա առավելագույն սեղմ ժամկետներում»,-ասել է նա վրացական լրատվամիջոցի տված հարցազրույցում: