Մեքենաներով տեղափոխման վերաբերյալ կառավարությունը մանրամասն տեղեկատվություն է հրապարակում

Մեքենաներով տեղափոխման վերաբերյալ կառավարությունը մանրամասն տեղեկատվություն է հրապարակում

Մեքենաներով տեղափոխման վերաբերյալ կառավարությունը մանրամասն տեղեկատվություն է հրապարակել stopcov.ge- ի հատուկ կայքում:

Կայքի «Հաճախակի տրվող հարցեր» կատեգորիայում բացատրվում է, թե ով և ինչ պայմաններում կամ ինչպես կարող է տեղափոխվել:

Ըստ կայքի, շարժումը թույլատրվում է հետևյալ նպատակներով.

Բժշկի մոտ այցի ​​/ կլինիկայից դուրս գրվելու դեպքում (ծննդաբերություն, դիալիզ, քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, անհետաձգելի ստոմատոլոգիա).

  • Պացիենտները / ուղեկցող անձինք իրավունք ունեն օրվա ցանկացած ժամանակահատվածում տեղաշարժվել կլինիկայի / բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա (տվյալ տեղեկանքը  կարող է լինել ինչպես թղթի վրա տպված, այնպես էլ էլեկտրոնային ձևով, այդ թվում հեռախոսով ուղարկված ձևով):
  • Բժշկի մոտ այցի  գնալու անհրաժեշտության ժամանակ բժիշկը կազմում է համապատասխան տեղեկանք առ այն, որ պացիենտը գրանցված է նրա մոտ այցի/ նրան անհրաժեշտ է այցելել բժշկի: Տեղեկանքի մեջ պետք է նշված լինի այցի ժամանակը և տրանսպորտային միջոցը, որով տեղաշարժվելու է հիշյալ անձը:    Տվյալ  տեղեկանքով ավտոմեքենային տրվում է կոնկրետ նշված նպատակով, որոշակի ժամանակվա ընթացքում տեղաշարժման իրավունք:
  • Վերնոշյալ տեղեկանքը կարող է տրվել էլեկտրոնային եղանակով,   այդ թվում` լուսանկարը բջջային հեռախոսին ուղարկելով:
  • Նույն ընթացակարգով   է բժշկի կողմից տրամադրվում նաև համապատասխան տեղեկանքը պացիենտին բժշկական հաստատությունից դուրս գրելիս տեղաշարժվելու նպատակով:   Այս դեպքում բժիշկը  տրամադրում է տեղեկանք, որում նշվում է տրանսպորտային միջոցը, վարորդը և պացիենտի`  բժշկական հաստատությունից դուրս գրվելու ժամանակը:

Գյուղի բժշկի մոտ խորհրդատվություն.

Գյուղական բնակավայրում ապրողները կարող են բժշկական խորհրդատվություն ստանալ գյուղի բժշկից, որը, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է տեղեկանք դեղատուն գնալու համար:  Տեղեկանքում  պետք է նշվի այցի ժամանակը, ինչպես նաև վարորդի տվյալները և այն տրանսպորտային միջոցը, որով նա տեղաշարժվելու է: Տվյալ  տեղեկանքով ավտոմեքենային տրվում է կոնկրետ նշված նպատակով, որոշակի ժամանակահատվածում տեղաշարժման իրավունք:

Բժշկական հաստատության աշխատակիցների նպատակային տեղաշարժվելը. 

  • Բուժհաստատության աշխատակիցներն   ունեն թեթև   մարդատար ավտոմեքենայով տեղաշարժվելու իրավունք այն դեպքում, եթե նրանք ներկայացնում են կլինիկայի կողմից տրված տեղեկանք/վկայագիր:
  • Բուժհաստատության աշխատակիցներին   տեղափոխելու հնարավորություն ունի նաև այլ անձ, եթե նա նույնպես ունի  կլինիկայի կողմից տրված տեղեկանք:
  • Տեղեկանքը պետք է վավերացված լինի թաց կնիքով և դրանում պետք է նշված լինեն անձի նույնականացման տվյալները (ա/հ, անուն, ազգանուն), զբաղեցրած պաշտոնը, անձի տեղաշարժի երթուղին, տրանսպորտային միջոցի պետական համարանիշը:

Բժշկական հաստատություններում սահմանված կարանտինային ռեժիմի գործողությունը.

  • Վրաստանի տարածքում առկա բոլոր բժշկական հաստատություններում գործում է կարանտինային ռեժիմ, ինչը նշանակում է, որ հաստատություններում արգելվում է պացիենտների ընտանիքի անդամների կամ այցելուների մուտքը:
  • Կլինիկայում գտնվող պացիենտին ընտանիքի անդամի կողմից   սննդով կամ անձնական իրերով  ապահովման դեպքում,  բժշկական հաստատությունը տրամադրում է կլինիկայի ձևաթղթի վրա, կնիքով և ղեկավար անձի  ստորագրությամբ վավերացված տեղեկանք, որտեղ  նշված է տեղաշարժման նպատակը   (տեղափոխում է սնունդ / անձնական իրեր կոնկրետ պացիենտի համար, տեղաշարժման հետագիծը, բնակման հասցեն և   կլինիկայի հասցեն, տեղաշարժվելու օրը և ժամը, տեղաշարժվող ավտոմեքենայի մակնիշը/մոդելը  և պետական համարանիշը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում `  վարորդի անձնական համարը, անունը, ազգանունը): Նշված տեղեկանքը   սնունդ / իրեր տեղափոխող անձին ուղարկվում է  էլեկտրոնային փոստով կամ տրվում է թղթի վրա տպված ձևով, ոստիկանությանը կարող է ներկայացվել  հեռախոսով   (լուսանկարի տեսքով):
  • Իրերը կլինիկա հասցնելուց հետո,   կլինիկան գրավոր,   կնիքով հաստատում է, որ ստացել է իրերը / սնունդը: Եթե ​​անձը չունի տպագիր տեղեկանք, ապա կլինիկան  տպում է  և հաստատում` տեղեկանքի վրա մակագրություն անելով և կնքելով այն, կամ նոր տեղեկանք է տրամադրում, առ այն, որ տվյալ անձը իսկապես տեղ է հասցրել սնունդը/անձնական իրերը:

Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող պացիենտների տեղափոխումը.  

Աուտիզմի սպեկտրի խանգարմամբ հիվանդների ավտոմեքենայով տեղաշարժվելը թույլատրվում է` յուրահատկության նախատեսմամբ: Այս դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը / ուղեկցորդը պետք է ներկայացնեն բժշկի կողմից տրված համապատասխան տեղեկանք / առողջության տեղեկանք, այդ թվում, թույլատրելի է նաև էլեկտրոնային եղանակով տրվածը (օրինակ՝ հեռախոսով ստացած լուսանկարը):

 Դիստրիբուցիայի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով տեղաշարժվելիս հատուկ թույլտվություն անհրաժեշտ չէ:  

Դիստրիբուցիա իրականացնող անձինք պետք է տեղաշարժվեն M2/M3 տիպի ավտոտրանսպորտային միջոցներով:

Առաքման ծառայություն` «Դելիվերի» ծառայություն.

Մինչև ապրիլի 27-ը գործող կանոնակարգի շրջանակներում սահմանափակված է այսպես կոչված «դելիվերի»  ծառայությունների տրամադրումը  թեթև ավտոտրանսպորտային միջոցներով: Այս ծառայությունը թույլատրվում է հեծանվային կամ մոտոտրանսպորտով:

 Անձի   մահվան հետ կապված   (հանգուցյալի տեղափոխում, հուղարկավորում) տեղաշարժը.

Անձի մահվան հետ կապված` թույլատրվում է տեղաշարժվել ընտանիքի անդամներին: Հիշյալ անձինք իրավունք ունեն նպատակային (անձի հուղարկավորման հետ կապված կարիքներ) տեղաշարժվել, այդ դեպքում նրանք պետք է ունենան մահվան փաստը հավաստող փաստաթուղթ/ բժշկի տեղեկանք մահվան վերաբերյալ (հնարավոր է  էլեկտրոնային ձևով):

Մարզերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով տեղաշարժվելը. 

Մինչև ապրիլի 27-ը Վրաստանի մարզերում  առավոտյան 6:00-ից մինչև 8:00-ն և երեկոյան 18:00-ից մինչև 19:00-ն, թույլատրվում է թեթև մարդատար ավոտոմեքենաներով տեղաշարժվելը`   գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով:

Գյուղերում սննդամթերքի դիստրիբուցիայի նպատակով տեղաշարժվելը. 

Գյուղերում առկա մթերային խանութների սեփականատերերը, թեթև մարդատար ավտոմեքենայով սննդամթերքի մատակարարում/դիստրիբուցիա իրականացնելու թույլտվության համար պետք է դիմեն տեղի մունիցիպալիտետին:

Անասնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով տեղաշարժվելը.

  •  Թույլատրվում է անասնաբուժական ծառայություններ մատուցող անձանց և բույսերի   պաշտպանության միջոցների / իրացման օբյեկտների աշխատակիցների տեղաշարժը:
  • Տեղաշարժվելու հետ կապված հարցերով տվյալ անձինք պետք է դիմեն   Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությանը:

 Բեռների մաքսազերծման հետ կապված տեղաշարժվելը.

  •  Տարանցիկ կամ այլ տիպի բեռի մաքսազերծման հետ կապված ընթացակարգերն իրականացնելու համար համապատասխան լիազորված անձը իրավունք ունի նպատակային տեղափոխվելու, եթե նա ներկայացնի  բեռի հետ կապված համապատասխան փաստաթղթեր:
  • Բավական է փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով (օրինակ`հեռախոսով ստացած լուսանկար) ներկայացնել:1tv.ge