
Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի Գագարինի փողոցը և Խոջաբեկյան նրբանցքը հեղեղվում են ձնհալի և անձրևների ժամանակ: Տեղումները պարզապես կաթվածահար են անում երթևեկությունը: Այս հատվածը առկա բազմաթիվ փոսերի պատճառով դժվարանցանելի է անգամ չոր եղանակին:
Խոջաբեկյան նրբանցքում ապրում են 4 ընտանիք, որոնք ղեկավարությունից խնդրում են, որ այս տարի Գագարինի փողոցի հետ միասին ասֆալտապատվի նաև իրենց 100 մետր երկարությամբ նրբանցքը:
Բնակիչները նշում են, որ հատկապես աշնանը և գարնանը նրբանցքում անցուդարձը դժվարանում է տեղումների պատճառով:
Մանամասները դիտեք տեսանյութում.