Ապրիլի 24. Պահանջատիրության օրը

Ապրիլի 24. Պահանջատիրության օրը

Այս օրը ցավի ու բողոքի,
տառապանքի ու պահանջատիրության օր է։

Անկախ նրանից թե հայը աշխարհի որ անկյունում է, տանն է թե դրսում, ազատ է թե բանտարկված, կամ ինչպես այս բացառությունն է` կարանտինի մեջ՝ զրկված ազատ տեղաշարժման իրավունքից միևնույն է յուրաքանչյուր հայ այս օրը ցեղասպանված իր նախնիների հուշակոթողների առաջ խոնարհվելու կարիք ունի, լուռ խնկարկելու իր վիշտն ու տառապանքը և մի նոր ուժով վառվող երդումի, որ մենք պիտի լուծենք վրեժը նախնյաց՝ մեր վերադարձով, վերադարձ դեպի տուն, էրգիր, դեպի Վան, Մուշ, Սասուն, Արդահան, Կարս, Էրզրում…

Անմար կրակի հուրը այրվում է յուրաքանչյուր հայի սրտում և քանի որ կարանտինի սահմանափակումների պատճառով անկարելի է ջահերթի կամ խոնարհման որևէ տեղաշարժ ու միջոցառում, այդ պատճառով Եֆրեմովկայի հանրային դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները կազմակերպել են ասմունքի ֆլեշմոբ ի հիշատակ ցեղասպանության:

Նյութը ամբողջությամբ տրամադրեց Եֆրեմովկայի հանրային դպրոցի ուսուցչուհի Նազելի Բաբաջանյանը։

Աշկերտների ասմունքները ստորև՝ տեսանյութերում.