Վրաստանում և Թբիլիսիում օդի աղտոտվածության մակարդակը վերջին օրերին նկատելիորեն պակասել է՝ ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ սա հիմնականում կապված է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման հետ: Օդի աղտոտվածության ցուցանիշը սկսել է նվազել երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Ավելացել է ապրիլի 15-ից հետո, երբ արգելվեց մարդատար մեքենաների երթևեկությունը:
Այս ցուցանիշը պահպանելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նախօրեին առաջարկություն է արել՝ արտակարգ դրության ավարտից հետո երկրում շաբաթական երկու անգամ արգելել մեքենաներով տեղաշարժը: Այս գաղափարի մասին Կալաձեն գրել էր ֆեյսբուքում: aliq.ge