Ջավախեթիի գազամատակակարող ընկերությունը (SJGC) Վրաստանի կառավարությունից ստացել է այն բաժանորդների ծախսած գազի գումարը, որը մարտ ամսվա ընթացքում չի գերազանցել 200 խորանարդը:
Ընկերությունում մեզ տեղեկացրին, որ դրամական փոխանցումը իրականացվել է ապրիլի 23-ին, իսկ այսօրվանից բնակիչները կստանան ծանուցում այդ մասին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գազամատակարարող ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը, սպառած գազի դիմաց պետական սուբսիդիայից օգտվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2820 բաժանորդ, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ 4015 բաժանորդ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքները մեղմացնելու նպատակով Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել վճարել բաժանորդների այս տարվա մարտ, ապրիլ, մայիս ամիսների ծախսած գազի (մինչև 200 խ/մ) և էլեկտրաէներգիայի (մինչև 200 կ/Վտ) գումարը: