
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Ապրիլի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները ծաղիկներ խոնարհեցին Նինոծմինդա քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Առավոտյան Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ:
Այս տարի Նինոծմինդայում ևս տեղի չունեցան ավանդական ջահերով երթը և այլ միջոցառումներ երկրում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով: