2021 թվականից Վրաստանի բոլոր թոշակառուների կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70-ից բարձր անձանց թոշակը՝ 25 լարիով:
Այս մասին ասաց վարչապետ Գիորգի Գախարիան՝ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ: Վրաստանում թոշակառուն այժմ 220 լարի թոշակ է ստանում, 2019-ին թոշակն ավելացել էր 20 լարիով:
Ընթացքի մեջ է Վրաստանի կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային պլանի ներկայացումը՝ վարչապետի կողմից: aliq.ge