Новости-Грузия-ն հրապարակել է Վրաստանի նախկին վարչապետի մեկնաբանությունը ներկայիս նախագահի՝Մարգվելաշվիլիի, և վարչապետի՝ Ղարիբաշվիլու կառավարության լարված հարաբերությունների վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ Իվանիշվիլին ասել է, որ Մարգվելաշվիլիին հարած փորձագետները «բորբոքում են» նրա ամբիցիաները, ինչով «արջի ծառայություն» են մատուցում նրան:
Վրացական մամուլում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են արվում, թե Վրաստանի ներկայիս վարչապետը փորձում է «մի կողմ մղել» նախագահին երկրի համար առավել կարևոր հարցերում: Վերջին ամենահայտնի դեպքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին գնալու հարցն էր:
Վրաստանի ԱԳՆ-ն ցանկանում էր, որպեսզի պատվիրակությունը գլխավորի վարչապետը և փորձում էր բանակցել նախագահականի հետ, քանի որ նույն նիստին ցանկանում է գնալ նաև նախագահը:
ԱԳՆ-ն պնդում է, որ վրացական երկու պատվիրակության առկայությունը կվնասի Վրաստանի իմիջին: