Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն 6 ամսվա ընթացքում միջինում 600 լարիի օգնություն կստանան.
Ընտանիքները, որոնց ռեյտինգային բալը 65 000-ից 100 000 է կազմում: Ըստ կառավարության հաշվարկների այս ծրագրով օգնություն կստանա 70 000 ընտանիք՝ շուրջ 190 000 քաղաքացի:
Ընտանիքները, որոնց ռեյտինգային բալը 0-ից 100 000 է և ունեն 3 կամ ավելի մինչև 16 տարեկան երեխա: Այս ծրագրից կօգտվի 21 000 ընտանիք:
Խիստ արտահայտված սահմանափակ կարողությունների տեր անձինք և երեխաներ: Այս ծրագրից կօգտվի 40 000 քաղաքացի: aliq.ge