Գյուղատնտեսության սեկտորում փոքր դրամաշնորհների չափը կավելանա մինչև 30 հազար լարի

Գյուղատնտեսության սեկտորում փոքր դրամաշնորհների չափը կավելանա մինչև 30 հազար լարի

Գյուղատնտեսությունը լինելու է հետճգնաժամյան ծրագրի կարևոր մասը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, այսօր ներկայացված տնտեսական հակաճգնաժամյան ծրագիրը ներառում է միայն առաջնային օգնության մասը:

«Գյուղատնտեսությունը  հետճգնաժամյան ծրագրի կարևոր մասն է լինելու, քանի որ հենց գյուղատնտեսության զարգացման և մթերքի վերամշակման վրա է հիմնված մեր ապագա ներդրումային միջավայրը, ապագա էկոնոմիկան: Հիմա բազմաթիվ երկրներ կսկսեն զարգացնել սեփական ռեսուրսները և Վրաստանի համար դա առաջին հերթին գյուղատնտեսությունն է, մթերքի արդյունաբերությունը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Ինչպես մեկնաբանում է նախարարը, այդ փուլին հասնելու և սեկտորը պահպանելու համար այսօր նշված ուղղությանը կցուցաբերվի վայրկենական օգնություն:

«Սա առաջին հերթին, փոքր դրամաշնորհային ծրագիր է, որը գոյություն է ունեցել մինչ այդ, սակայն դրանք սկզբում եղել են 10 000 լարի չափով դրամաշնորհներ, որոնք այնուհետև ավելացել են մինչև 15 հազար լարի: Այժմ ասում ենք, որ դրամաշնորհի քանակը կավելանա մինչև 30 հազար լարի: Սրանք դրամաշնորհներ են, որոնք տրվում են «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում՝ գյուղում, բարձրալեռ շրջաններում ապրող բնակչությանը: Մենք ավելացնում ենք այդ ծրագիրը և քառապատկում դրա բյուջեն: Մինչ այժմ եղել է 10 միլիոն լարի և այժմ դարձել է 40 միլիոն լարի»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Բացի այդ, նրա խոսքով, կընդլայնվի նաև ագրովարկի ծրագիրը, բանկային վարկի տոկոսը կսուբսիդավորվի ամբողջությամբ:

1tv.ge