Արտուշ պապիկը Ծիծեռնակաբերդում / Տեսանյութ

Արտուշ պապիկը Ծիծեռնակաբերդում / Տեսանյութ

Միրզոյան Արտուշ Խորենի։ Հայի հավաքական կերպար։  Արտուշ պապիկին թույլ չէին տալիս, որ ձեռքի ծաղիկները, որը գնել է ցեղասպանության զոհերի հիշատակի համար, ներս մտնի, խոնարհի զոհերի հուշակոթողին։  Ասում էին՝ պարետի կարգադրությունն է։

Տասնյակ հազարավոր մարդիկ համացանցում անհանգստանում էին,  խնդրում, որ բոլորի փոխարեն պապիկին թույլատրել, որ ներս մտնի Ծիծեռնակաբերդ ու իրենց փոխարեն ծաղիկներ դնի։ Մանրամասները նախ Ազատություն ռադիոկայանի տեսանյութում.

Ավելի հուշ համացանցի օգտատերերից ոմանք հրապարակված տեսանյութերի մեկնաբանություններում գրում էին, որ ճանաչում են Արտուշ պապիկին։

Ո՞վ է համազգային սիրո արժանացած պապիկը. Համացանցում մարդիկ գրում են.

Davit Simonyan  Ես ճանաչում եմ այդ պապիկին, նա այգեպան է աշխատում էդ տարիքում, օրվա հաց վաստակում։ Ապրում է միայնակ։ Թող արգելեն, նա ոչինչ չունի կորցնելու, առողջություն այս մեծ հայրենասերին։

Anahit Hovhannisyan Էս պապիկը միշտ մտնումա Քոչարի և Վաղարշյանի խաչմերուկում գտնվող կրպակ սուպերմարկետ։ Ինչքան մտնեն, էնտեղ կանգնած դուռը բացում, փակում է, օգնում է գնորդներին։ Շատ բարի պապիկ է

Զրուցեցի Դավիթի հետ։ Անվտանգության սպա է, հոգեբան, պատմաբան, կիմոստուդիայի դեսպան,- այսպես ներկայացավ ու պապիկից մանրամասներ պատմեց․

Այո, ես պապիկին ճանաչում եմ իր աշխատանքի վայրից՝ բնակավայրը նոր իմացա, ժամեր առաջ ՝ Մասիվում է բնակվում։ Նա աշխատում է Հր․ Քոչարի և Վաղարշյանի խաչմերուկներից մեկի դեղատներից մեկի դիմաց՝ տերևներ է հավաքում, շրջապատը հարդարում, կանաչապատում, որի համար վարձատրվում է։ Ամբողջ օրը աշխատում է արևի, անձրևի տակ, իր քրտինքով հաց է վաստակում։ Երբեք նրան պարապ կանգնած չեմ տեսել, միշտ տեսնում էի աշխատելուց, ամաչում էի գումար առաջարկել, ընդմիջմանւ երբեմն  ճաշի էի հրավիրում։ Վերջին տարիներին հիշողության հետ կապված թեթևակի կորուստ ունի, բայց հին բաները լավ, շատ լավ է հիշում։ Պապիկը կենսաթոշակ անգամ չի ստանում, պատմել է, որ կնոջից բաժանվել է, կինը իր հետ տարել է իր բոլոր փաստաթղթերը։ Տան համար դատի է տվել պապիկին, և նա հայտնվել է անելանելի վիճակի մեջ։ Պապիկը հիշաչար չի, ասում է՝  մի երկու տարի ապրելու եմ, ինչի՞ս է պետք կենսաթոշակը։ Մի անգամ պապիկին մեքենայով հարվածել էին, տարա պոլիկլինիկա, ասացին, որ բարեբախտաբար բան չի եղել։

Դժբախտ պապիկ է,- ամփոփեց Դավիթը։ Երեխա, կին․ հետը չեն, միայնակ է։  Նաև սովետական շրջանի կաթսաներ էր վերանորոգում, «չամադանը միշտ ձեռքին», շատ պարտաճանաչ ու բարի մարդ է։ Անգամ պապիկի ձեռքին բջջային չեմ տեսել, որ համարը վերցնեմ։  82 տարեկան մարդ է, բայց մի օր պարապ չեմ տեսել։ Շատ հարգում ու սիրում եմ նրան։

Իսկ ծաղիկների ճակատագրի մասին պատմում է օգտատերերից մեկը, ով ամուսնուն ուղարկել էր պապիկի մոտ։ Երկար է գրառումը, բայց այս հատվածը կներկայացնեմ.

Anna Dovlatyan

…բայց երբ տեսազանգով ամուսինս  զանգեց, որ իմ աչքով տեսնեմ ու հանգստանա սիրտս, ես շոկ ապրեցի՝ տեսնելով նրա հետ պապիկին՝ ձեռքին արդեն թառամած ծաղիկները։ Այդպես էլ նրան առավոտից չթողեցին։ Միակ միջոցը նրա ցավը մեղմելու համար այն էր, որ արհեստական հուշահամալիրը դարձավ պապիկի հոգու հանգստացման միջոց։ Թող Աստված երկար կյանք տա պապիկին… Գրում է hraparak.am:

Բազմաթիվ մարդիկ սոցիալական ցանցերում գրում են, որ ցանկանում են իմանալ Արտուշ պապիկի բնակության հասցեն, որպեսզի գնան և օգնություն ցուցաբերեն։

Արդյո՞ք հաջողվեց 82-ամյա պապիկին հասնել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։ Այո նրան հաջողվեց, այն էլ պետական մակարդակով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց.

《Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին》։

Գիշերվա ժամը երկուսին պապիկը արդեն Ծիծեռնակաբերդում էր.