Նինոծմինդայի մունիցիպալիտետի 35 սոցիալապես անապահով ընտանիքներին սնունդ է տրվել:
Ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսը կանխելու ուղղությամբ: Երկու օրվա ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող 35 սոցիալապես անապահով ընտանիք սնունդ է ստացել: Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով սննդային ծանրոցների բաշխումը կշարունակվի փուլերով: Դրա մասին տեղեկատվությունը հասանելի է Նինոծմինդայի քաղաքապետարանի կայք էջում: