Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի շինաշխատանքներ և երթեւեկության խոչընդոտ

Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի շինաշխատանքներ և երթեւեկության խոչընդոտ

Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վրա ՝ ճանապարհաշինարարական աշխատանքների հետեւանքով երթևեկությունը դժվարացել է:

Ներկայումս աշխատանքներ են տարվում Նինոծմինդա-Ջիգրաշեն ճանապարհահատվածում: Հանվում է հողը և տեղը լցվում քարերով և խճով, ինչը իր հերթին դժվարացնում է երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ախալքալաքի ճանապարհի վերականգնումը սկսվել է 2019 թվականի հուլիսին, որն իրականացնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Այս ճանապարհի կառուցման համար տրամադրվել է 19 միլիոն լարի: Մրցույթը 14 750 000 լարիով շահել է “საგზაო სამშენებლო სამართველო №1” Ճանապարհաշինարարական ընկերությունը ՝ Թբիլիսիից:  Իսկ աշխատանքները իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: