«Հրաշք» Ամենահուզիչ ֆիլմը

«Հրաշք» Ամենահուզիչ ֆիլմը

NOR ռադիոն ներկայացնում է հետաքրքրաշաժ ֆիլմ մի փոքրիկ տղայի մասին ով իր արարքներով ոգեշնչում է շատերին:

Մի կողմից տղան՝ Օգոստոս Պուլմանը, այնպիսին է ինչպիսին իր տարիքի մյուս տղաները, նա սիրում է գնալ ընկերների ծննդյան երեկույթներին, համակարգչային խաղեր խաղալ՝ «Star Wars» – ի երկրպագու է, խաղում է իր շան հետ, վիճում և հաշտվում ավագ քրոջ հետ: Մյուս կողմից նա ամենևին էլ նման չէ իր տարիքի մյուս տղաներին: Նախ Օգոստոսը երբեք դպրոց չի գնացել: Առաջին դասարանից նրա հետ տանը մայրն էր պարապում: Օգոստոսը տարել էր դեմքի 27 բարդ վիրահատություն: Շատ հազվադեպ, բայց երբեմն տեղի ունեցող գենետիկական սխալի պատճառով։ Օգոստոսը չունի դեմք: Եվ այդպիսի տղան առաջին անգամ պետք է դպրոց գնա, սովորական երեխաների միջավայր: