
Ապրիլի 27-ին երեկոյան ժամը 18:00-ին Նինոծմինդայի Գոգոլ-Լերմոնտով փողոցների խաչմերուկում Toyota Aqva մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վարորդը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Տուժածին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ ցուցաբերել են առաջնային բուժօգնություն:
Նկարահանման պահին դեպքի վայրում աշխատում են պարեկային ոստիկանության աշխատակիցները և Վրաստանի ՆԳՆ փորձագետները: