Առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Բարկալայան հայտարարում , որ անհատների մոտ աշխատող այն անձինք, ովքեր կորոնավիրւսի համաճարակի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը, կառավարությունից օգնություն չեն ստանա:
«Ֆիզիկական անձանց մոտ աշխատող մարդիկ, ցավոք, օգնություն չեն ստանա, քանի որ միայն ֆիզիկական անձի հաստատումը բավական չի լինի»,- ասում է Թամար Բարկալայան:
Այսպիսի մարդկանց թվում են՝ դայակները, ֆիզիկական անձանց մոտ աշխատող վարորդները, հավաքարարները և այլն:
«իրավաբանական անձի կողմից պետք է տրվի հատուկ վկայագիր»,- ավելացնում է նա:
«Այն դեպքում, երբ (քաղաքացին) աշխատում էր որպես վարորդ, կամ տաքսու վարորդ, ապա այդ դեպքում լիցենզիան բավական կլինի: Սակայն, եթե նա վարորդ էր աշխատում ընտանիքում, միայն ընտանիքի կողմից տրված հաստատող նամակը բավական չի լինի»,- հայտարրում է տեղակալը:
Ապրիլի 24-ին վարչապետը ներկայացրեց կառավարության հակաճգնաժամային նախագիծը, որի կետերից մեկը վերաբերում է ինքնազբաղ անձանց:
Վարչապետի խոսքով՝ ինքնազբաղ անձինք կամ ոչ պաշտոնապես զբաղված անձինք կառավարությունից կստանան միանվագ ֆինանսական օգնություն՝ 300 լարի, եթե հաստատված է եկամտի կորուստը:
Ըստ նրա, այս քայլը բյուջեի համար կկազմի մոտ 75 միլիոն լարի
Ինքնազբաղ անձինք մայիսի 21-ից կկարողանան իրենց տվյալները տեղադրել հատուկ վեբկայքում: