Վրաստանը 30 000 արագ թեստ կգնի

Վրաստանը 30 000 արագ թեստ կգնի

Վրաստանի Առողջապահության նախարարությունը վրացական «Սոլեմարտ» ընկերության հետ արագ թեստեր գնելու պայմանագիր է կնքել:

Պետական գնումների մասին պայմանագրում ասվում է, որ 1 թեստի գինը կազմում է 31 լարի (մոտ. 10 դոլար): Նախարարությունը պատրաստվում է 30 000 թեստ գնել 930 000 լարիի դիմաց:

Ապրիլի 24-ին ձևակերպված հեշտացված գնումների մասին պայմանագրում ապրանքի ներմուծման ժամկետ է նշվում պայմանագրի ստորագրումից 10 աշխատանքային օրը:

ՍՊԸ «Սոլեմարտ» ընկերությունը Առողջապահության նախարարությանը կտրամադրի հոլանդական Inzek International Trading ընկերության արտադրության ախտորոշիչ թեստերը: aliq.ge