Մոսկվայի և Թբիլիսիի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնվել է։
Երկու մայրաքաղաքների միջև չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել 3 ռուսական ավիաընկերություն՝ «Трансаэро», «ВИМ-Авиа», «Глобус», գրում է newsru.com-ը՝ հղում անելով Ռոսավիացիայի կայքում հրապարակված հաղորդագրությանը։
Փաստաթղթում նշվում է, որ սեպտեմբերի 15-ից ընկերություններին թույլատրված է չվերթներ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի։ Երկու ընկերություն իրավունք է ստացել իրականացնել շաբաթական 7, իսկ մեկը՝ 14 չվերթ։ Նշվում է նաև, որ թույլտվությունը ստացվել է համաձայն Վրաստանի ԱԳՆ-ի նոտայի։
Tert.am