Էդուարդ Կիրակոսյանի անցած ուղին

Էդուարդ Կիրակոսյանի անցած ուղին

Այն բոլոր ոլորտներում, որտեղ աշխատել է էդուարդ Կիրակոսյանը, ամենից շատ սիրում է տնտեսությունը: Ըստ նրա, տնտեսության ոլորտում աշխատելը հաճույք է: Նրա խոսքով, դպրոցի աշխատանքը մաքուր է, իսկ եթե աշխատավարձը բարձր է, գյուղատնտեսությամբ զբաղվելու կարիք էլ չի լինի, սակայն իրականությունը այլ է:

Էդուարդ Կիրակոսյանը ծնվել է 1951թ. Դիլիֆ գյուղում: 1967-68թթ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1969թ. ընդունվել է Երևանի քիմիական տեխնիկումը: Երրորդ կուրսից գնացել է բանակ: Զիվորական ծառայություն է անցել Բելառուսի Սլուցկ քաղաքում: Երկու տարվա զինծառայությունից հետո վերադարձել է և շարունակել կրթությունը Երևանում: 1974թ.-ին ավարտել է տեխնիկումը և ստացել է ազատ դիպլոմ, որը ոչ բոլորին էր հաջողվում ստանալ: Որպես աշխատատեղի նա ընտրել էր պլաստիկի գործարանը, սակայն վերադարձել է տուն և ապրել հոր հետ: Նրա հայրը գյուղում բարձր պաշտոն ուներ և որդուն աշխատանքի է տեղավորել դպրոցում, որտեղ նա դասավանդել է քիմիա և կենսաբանություն: 1974-85թթ. Էդուարդ Կիրակոսյանը աշխատել է Դիլիֆի դպրոցում:

1979թ. ընդունվել է Երևանի վետերինարական ինստիտուտի զոտեխնիկի ֆակուլտետը, որը ավարտել է 1987թ.:

Էդուարդ Կիրակոսյանը նշում է, որ Սովետական Միության տարիներին աշխատանքը հարգի երևույթ էր, իսկ աշակերտների և մանկավարժների մոտ պատասխանատվությունը ավելի բարձր էր: Կիրակոսյանը նշում է, որ պետական մակարդակով կրթական համակարգը որակից ընկել է, հատկապես՝ դասագրքերի հարցում:

1985թ.-ից Էդուարդ Կիրակոսյանը աշխատել է պետական տնտեսության կադրերի բաժնի ղեկավար, իսկ 1987-90թթ. ղեկավարել է կաթնամթերքի ֆերման: 1990-93թթ. աշխատելէ որպես տնտեսագետ, այնուհետև 5 տարի ղեկավարել է գյուղի սովետական տնտեսությունը: Հետագայում կրկին վերադարձել է ուսուցչի աշխատանքին:

Ինչպես նշում է Կիրակոսյանը, գործունեության բոլոր ոլորտներում եղել է պահանջկոտ: 2015թ.-ից դպրոցում աշխատում է որպես կրթական հարցերով փոխտնօրեն և մինչ օրս դասավանդում է կենսաբանություն:

Ուսուցչի խոսքով, դասագրքերը մատչելի չեն, իսկ աշակերտները չեն ընկալում կարդացածը: Նա նշում է, որ նախկինում դպրոցներում կային քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ և դժվարություններ չկային, իսկ այժմ առաջընթաց է դիտվում համակարգչի հետ համագործակցությունը:


“Մանկավարժությունը դժվարին ոլորտ է: Դպրոցում եթե 200 աշակերտ կա, կամ թեկուզ 1000 աշակերտ, պետք է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել: Այժմ մանկավարժի աշխատանքը գնահատվում է 40-50%, այն էլ՝ ոչ բոլոր ուսուցիչների: Ակտուալ է դարձել պետական լեզվի իմացությունը: Տարբերություն է դրվում հայերենի և օտար լեզուների միջև: Օտար լեզուներ դասավանդող մանկավարժները կարող են քննություն հանձնել և ավագ ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել, իսկ հայոց լեզվի մասնագետները՝ չեն կարող: Մանկավարժները նույն տևողությամբ դաս են անցկացնում, սակայն ստանում են տարբեր չափի աշխատավարձեր: Ես ցանկանում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որը ակտուալ է մեր մունիցիպալիտետում և շատերին է մտահոգում: Ահավասիկ ևս մի տարբերություն ներկայիս ժամանակների և խորհրդային տարիների միջև՛՛,- նշում է Էդուարդ Կիրակոսյանը:

Էդուարդ Կիրակոսյանը ունի 3 երեխա և 5 թոռ: Էդուարդ Կիրակոսյանը չի օգտվել թոշակառու ուսուցիչներին կատարված գումարի դիմաց դպրոցից հեռանալու կառավարության առաջարկից և շարունակում է աշխատել դպրոցում:

Մանրամասները լսեք նյութում.

Radio NOR · Пройденный путь Эдуарда Киракосяна