Եկամուտների ծառայությունում գրանցված ինքնազբաղ անձինք 300 լարի փոխհատուցում ստանալու համար կարիք չեն ունենա լրացուցիչ ապացույցներ տրամադրել, – այսօր շնորհանդեսի ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին:
Ըստ նրա, արդեն հայտնաբերվել է մինչև 150 հազար գրանցված ինքնազբաղ անձինք, ովքեր կստանան 300 լարի փոխհատուցում:
«Դրանց թվում կան փոքր բիզնեսի ձեռներեցներ, որոնք եկամտահարկի ամսեկան հարկային հայտարարագիր են ներկայացրել 2020 թվականի առաջին եռամսյակում, կամ ֆիքսված է հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) շրջանառության մեջ: Կստանան միանվագ փոխհատուցում անհատ ձեռնարկատերեր, որոնք աշխատում են շուկաներում, և ներկայացրել են առաջին եռամսյակում հարկային հայտարարագիր կամ ՀԴՄ-ների տվյալները, կամ տնտեսական գործունեության փաստը կհաստատվի շուկայի կազմակերպչի կողմից Եկամուտների ծառայությանը տրամադրված տեղեկատվության միջոցով:
Ինչպես նաև ֆիզիկական անձինք, ովքեր վճարում են ֆիքսված վճար, միկրոբիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկատերերը, որոնք բյուջեից չեն ֆինանսավորվում և եկամուտների ծառայության հաշվառումից, գրանցվում են որպես միկրոբիզնես: Այն ձեռնարկատերերը, ովքեր տարեկան եկամտահարկի հայտարարագիր են ներկայացրել 2019-ից, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը կամ 2020-ի առաջին եռամսյակում, շրջանառություն կունենան ՀԴՄ-ներին», – ասաց ֆինանսների փոխնախարարը:
Ըստ Լաշա Խուցիշվիլիի, փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձը մինչև հունիսի 1-ը պետք է համապատասխան պահանջը ներկայացնի էլեկտրոնային ձևով առողապահության վեբկայքին՝ անունը, ազգանունը և անձնական համարը, կոնտակտային տվյալները և բանկի տվյալները:
Գրանցված ինքնազբաղ անձի կողմից էլեկտրոնային դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր, բոլոր համապատասխան փաստաթղթերը կուսումնասիրվեն Զբաղվածության պետական գործակալության կողմից, ինչից հետո գումարը փոխանցվում է:1tv.ge