Այսօրվանից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում, կրկին արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: Միջքաղաքային տեղաշարժի վերականգնման երկօրյա ժամկետը նրանց համար, ովքեր ցանկանում էին վերադառնալ փաստացի բնակության վայր, երեկ երեկոյան 21:00-ին ավարտվեց:
Թբիլիսիի բնակիչները, հատուկ թույտվությամբ՝ գյուղատնտեսական աշխատանքների նպատակով, հնարավորություն կունենան առավոտյան 6:00-8:00-ն և երեկոյան 18:00-19:00-ն դուրս գան քաղաքից և վերադառնան: Քաղաքը լքելուց 12 ժամ առաջ քաղաքացիները պետք է հատուկ թույլտվություն լրացնեն:
Նշենք նաև, որ Վրաստանում պարետային ժամը, հավանաբար, կտևի մինչև մայիսի 22-ը:
aliq.ge