Մայիսին Վրաստանի ինքնազբաղված քաղաքացիները կկարողանան միանվագ օգնություն ստանալ 300 լարիի չափով (94,8 դոլար), որի համար նրանք պետք է անցնեն մի շարք ընթացակարգեր՝ կախված կատեգորիայից: Այս մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հակաճգնաժամային ծրագրի մեջ:
Ֆինանսների նախարարությունը մշակել է հատուկ և մանրամասն հրահանգներ բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար, ովքեր, անցյալ շաբաթ Վրաստանի կառավարության կողմից ներկայացված հակաճգնաժամային ծրագրի համաձայն, իրավունք ունեն օգնություն ստանալ:
Ովքե՞ր են համարվում ինքնազբաղված քաղաքացիներ
Ֆինանսների նախարարության որոշմամբ՝ այն անձինք, ովքեր իրականացրել են որևէ տնտեսական գործունեություն և եկամուտ են ստացել, համարվում են ինքնազբաղվա: Կառավարության որոշումը չի վերաբերում այն անձանց, ովքեր աշխատել են պայմանագրով նախատեսված կարգով:
Այս անձինք նախարարության կողմից պայմանականորեն բաժանվում են երկու կատեգորիայի. 1-ին խումբ՝ Պետական եկամուտների ծառայության մեջ անհատապես գրանցված անձինք, 2-րդ խումբ՝ նրանց, անձինք, ում տնտեսական գործունեությունը պաշտոնապես գրանցված չէ:
Ըստ վերջին տվյալների, 1-ին խմբում ընդգրկվել է մինչև 150 հազար մարդ, իսկ 2-րդ խմբի մարդկանց թիվը անհայտ է, ում տնտեսական գործունեությունը պաշտոնապես գրանցված չէ:
Ովքեր են ընդգրկվել 1-ին խմբի մեջ
Այն անձինք, ովքեր իրականացնում են հարկման ենթակա տնտեսական գործունեություն, կկարողանան ստանալ իրենց 300 լարը, այն դեպքում եթե նրանք 2020 թվականի առաջին եռամսյակում լրացրել են ամսական եկամուտների հայտարարագիր և վճարել են հարկեր:
Ավելի պարզ գործընթաց է նախատեսվում միկրոբիզնեսով զբաղվող անձանց համար, այս դեպքում անհրաժեշտ է, որ միկրոբիզնեսը գրանցված լինի Պետական եկամուտների ծառայության ռեգիստրում:
Անհատ ձեռնարկատերերի համար բավարար կլինի ներկայացնել մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածի 2019թ. տարեկան հայտարարագիրը կամ դրամարկղի վրա 2020թ.-ի առաջին եռամսյակում գրանցված շրջանառությունը:
Փոքր բիզնես վարողներըր ևս կարող են ստանալ օգնություն, այն դեպքում, երբ ներկայացնեն եկամուտների լրացված հայտարարագիր կամ 2020թ.-ի առաջին եռամսյակի դրամարկղի գրանցած շրջանառությունը:
Շուկայի վաճառողների համար ևս բավարար կլինի ներկայացնել 2020թ. առաջին եռամսյակի եկամտի մասին հայտարարագիրը կամ դրամարկղի գրանցած շրջանառությունը:
Ինչպե՞ս ստանալ 300 լարի
Նրանք, ովքեր ցանկանում են փոխհատուցում ստանալ, պետք է էլեկտրոնային դիմում լրացնեն սոցիալական պաշտպանության նախարարության https://www.moh.gov.ge/ կայքում:
Հայտում պետք է նշվի անուն, ազգանուն, անձնական համար, կոնտակտային տվյալներ, բանկի տվյալներ, եկամտի աղբյուրի մասին տեղեկատվություն մինչև արտակարգ դրության հայտարարումը ընկած ժամանակահատվածում և եկամուտը հաստատող փաստաթղթեր:
Նրանց համար, ովքեր Եկամուտների ծառայության տվյալների շտեմարանում գրանցված չեն, նմանատիպ փաստաթուղթ կարող է ծառայել բանկից քաղվածքը, տեղական իշխանությունների կողմից տրված վկայագիրը, թույլտվություն կամ լիցենզիա կամ եկամուտ կամ տնտեսական գործունեություն հաստատող իրավաբանական անձի կողմից տրված փաստաթուղթը:
Անհրաժեշտ փաստաթղթերի մասին կարելի է տեղեկություններ ստանալ Եկամուտների ծառայության թեժ գծից՝ զանգահարելով 032 299 299 հեռախոսահամարին: